Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 7:0 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի թիմի նկատմամբ: 2-ական գոլ են խփել Էզեկյել Լավեսին, Սերխիո Ագուերոն ու Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մադրիդի «Աթլետիկոյի» 20-ամյա հարձակվող Անխել Կորեան:
ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Պերուին, իսկ ուրուգվայցիներն արտագնա հաղթանակ են տարել Պանամայի նկատմամբ՝ 1:0:
Ընկերական խաղեր
Արգենտինա – Բոլիվիա՝ 7:0
Էզեկյել Լավեսի, 5, 41, Սերխիո Ագուերո, 33, 53, Լիոնել Մեսի, 67, 75, Անխել Կորեա, 84
Պանամա – Ուրուգվայ՝ 0:1
Կրիստիան Ստուանի, 82
ԱՄՆ – Պերու՝ 2:1
Ժոզի Ալտիդոր, 58, 69 – Դանիել Չավես, 20
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում