Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը չի կարողանա մասնակցել Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Football Italia-ն:
Իտալական «Տորինոյի» 23-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի մարզման ժամանակ ստացել է լուրջ վնասվածք եւ կարող է երկար ժամանակով դուրս մնալ պայքարից: Առաջիկայում նա պետք է վիրահատվի:
Հիշեցնենք, որ Սերբիա - Հայաստան հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին սերբական Նովի Սադ քաղաքում եւ կանցնի առանց հանդիսականների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում