«Տորինոյի» պաշտպանը ստացել է լուրջ վնասվածք եւ չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

00:40   3 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը չի կարողանա մասնակցել Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը, հայտնում է Football Italia-ն:

Իտալական «Տորինոյի» 23-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի մարզման ժամանակ ստացել է լուրջ վնասվածք եւ կարող է երկար ժամանակով դուրս մնալ պայքարից: Առաջիկայում նա պետք է վիրահատվի:

Հիշեցնենք, որ Սերբիա - Հայաստան հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին սերբական Նովի Սադ քաղաքում եւ կանցնի առանց հանդիսականների:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։