«Գանձասար-Կապանի» 20-ամյա եզրային կիսապաշտպան Լուբամբու Մուսոնդան հրավիրվել է Զամբիայի ազգային հավաքական, որը պատրասվում է Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի Քենիայի հետ ընտրական խաղին և Գաբոնի հետ ընկերական հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մուսոնդան Զամբիայի ազգային հավաքականի կազմում արդեն հասցրել է անցկացնել չորս հանդիպում և Ճապոնիայի ազգային ընտրանու հետ խաղում(4:3) կարողացել է գնդակ խփել։
Մուսոնդան այս ամռանն է տեղափոխվել կապանյան թիմ և անցկացրել է 5 խաղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում