16:15  ,  1 սեպտեմբերի, 2015

Սուրեն Չախալյանն ու «Ուլիսը» դադարեցրել են համագործակցությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Միկայից» 0։2 հաշվով կրած պարտությունից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը: Սուրեն Չախալյանի հետ թիմից հեռացել է նաև մարզիչ Վարազդատ Ավետիսյանը, հաղորդում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը:

Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը, ում գլխավորությամբ էլ «Ուլիսն» անցկացնում է մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում