00:45  ,  1 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակն ընթացել է 120 կմ/ժամ արագությամբ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բեռլինի «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի երկրորդ տուրի խաղում կատարած հարվածներից մեկից հետո գնդակն ընթացել է 120 կմ/ժամ արագությամբ:

Դրանից անմիջապես հետո Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի մեծ էկրանի վրա նշվել է հարվածի ուժգնության մասին ու Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի ազգանունը: Այնուամենայնիվ, «Հերտայի» դարպասապահն այդ հարվածից հետո հետ էր մղել գնդակը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» բեռլինյան ակումբին հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով