15:39  ,  31 օգոստոսի, 2015

Տուխել. Հրաշալի է, որ առաջատար ենք, բայց դա դեռ ժամանակավոր երեւույթ է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հաղթանակը Բեռլինի «Հերտայի» նկատմամբ եւ Գերմանիայի առաջնության մրցաշարային վիճակը։

«Մենք շատ գոհ ենք արդյունքից։ Ընթացքում մենք ինքներս էին բարդացնում խաղը։ Պատճառը եղանակային պայմաններն էին, շատ շոգ էր։ Բացի այդ, նախորդ հանդիպումներից կուտակված հոգնածություն էր զգացվում։ «Հերտան» շատ խորն էր պաշտպանվում։ Խաղադաշտն էլ լավ վիճակում չէր։ Այս բոլոր պատճառները թույլ չտվեցին ցուցադրել բարձր տեմպ։

Հրաշալի կլիներ, եթե առաջնությունում առաջիկա դադարի ընթացքում բոլոր ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն ունենային, սակայն մեր կազմում շատ են ազգային հավաքականների խաղացողներ։

Իհարկե, հրաշալի է, որ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, սակայն սա դեռ ժամանակավոր երեւույթ է»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը։

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բորուսիան» տանը «Հերտային» հաղթել է 3։1 հաշվով։ Երեքական հաղթանակ ունեն «Բորուսիան» եւ Մյունխենի «Բավարիան»։ Չորրորդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին։ «Բորուսիան» սեպտեմբերի 12-ին կհյուրընկալվի «Հանովերին»։

«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 3:1

Մատս Հումելս, 27, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 51, Ադրիան Ռամոս, 90+3– Սալոմոն Կալու, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով