Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում օգոստոսի 30-ին կայացան 5-րդ տուրի վերջին 2 խաղերը: Երեւանի «Փյունիկը» 1:1 հաշվով ավարտեց «Գանձասար-Կապանի» դեմ արտագնա խաղը, իսկ «Ուլիսը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային», որը տարավ առաջին հաղթանակը: Կապանցիները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:
«Փյունիկը» եւ «Գանձասար-Կապանը» 8-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Գյումրիի «Շիրակն» ունի 10 միավոր, իսկ Բարձրագույն խմբի նոր առաջատարն «Ալաշկերտն» է, որը հավաքել է 11 միավոր:
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
Օգոստոսի 30
«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:1
Ացամազ Բուրաեւ, 90+3 (11մ) – Ալիկ Առաքելյան, 59
«Ուլիս» - «Միկա»՝ 0:2
Անտոն Կոզլով, 71, Օլեգ Ինկին, 73
Օգոստոսի 29
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:2
Զավեն Բուլուտ, 36 – Միհրան Մանասյան, 36, Հեբեր Արաուխո, 50 (11մ)
«Շիրակ» - «Բանանց»՝ 1:1
Կոնան Օդիլոն Կուակու, 33 – Լարեսիո Գոմես Կոստա, 88 (11մ)
Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում