17:40  ,  29 օգոստոսի, 2015

«Ուֆան» Յուրչենկոյի ու Թումասյանի հետ պարտվեց «Դինամոյին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Բաշկիրիայի «Ուֆան» մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»:

«Ուֆայի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն, ում ակումբակից Դենիս Թումասյանը եւս մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Դինամո» - «Ուֆա»՝ 2:0

Ալեքսեյ Կոզլով, 45, Վիտալի Դյակով, 58 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում