21:15  ,  16 հունիսի, 2012

Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը խաղացել են Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Ավստրիայում հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգը» հունիսի 16-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով, հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում է եղել եւ մասնակցել է առաջին խաղակեսին:

Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» խաղացողներ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը մասնակցել են հանդիպման երկրորդ խաղակեսին: Երեւանցի ֆուտբոլիստները փորձաշրջան են անցնում «Մետալուրգի» կազմում:

Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը չի մասնակցել հանդիպմանը: 25-ամյա հարձակվողը հունիսի 15-ին վիրահատվել է Ամստերդամում: Վիրահատությունը հաջող է անցել:

Հունիսի 20-ին «Մետալուրգը» ստուգողական հանդիպում կանցկացնի սլովենական «Ռուդարի», իսկ հունիսի 23-ին՝ ավստրիական «Շտուրմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում