Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է նորվեգական «Օդդին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4:1 հաշվով:
Առաջինը գնդակ բաց թողնելուց հետո, դաշտի տերերը կարողացան չորս գոլ խփել: Հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը: Երրորդ գոլի ժամանակ արդյունավետ փոխանցում կատարեց Մխիթարյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Կագավան:
Ընդմիջում է:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 4:3 հաշվով:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Օդդ» (Նորվեգիա)՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 4:3)
Հենրիխ Մխիթարյան, 25, Մարկո Ռոյս, 27, 32, Սինձի Կագավա, 40 – Օլե Յորգեն Հալվորսեն, 19
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում