15:07  ,  27 օգոստոսի, 2015

Սարգիս Ադամյանը գոլ է խփել Գերմանիայի ռեգիոնալ լիգայում

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Նոյշտրելիցը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթել է «Լեյպցիգի» երկրորդ թիմին:

«Նոյշտրելիցի» երրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին, փոխանցում է «Լեյպցիգի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում