Բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին հերթական գոլն է խփել «Սան Պաուլուի» կազմում: Ֆուտբոլի Բրազիլիայի Գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սան Պաուլուն» 3:0 հաշվով հաղթել է «Սեարային» եւ դուրս եկել հաջորդ փուլ: 42-ամյա Սենին 45-րդ րոպեին խփել է դաշտի երկրորդ երկրորդ գոլն՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Դա բրազիլացի դարպասապահի 131-րդ գոլն էր կարիերայում:
Հիշեցնենք, որ Ռոժերիո Սենին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած դարպասապահն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում