18:25  ,  16 հունիսի, 2012

Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողը տեղափոխվեց «Աթլետիկո»

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կատա Դիասը կարիերան կշարունակի Մարդիդի «Աթլետիկոյում»: 33-ամյա արգենտինացին երկու տարվա պայմանագիր է կնքել մարդիդյան ակումբի հետ, հաղորդում է Goal.com-ը:

Դիասի նախորդ ակումբը եղել է իսպանական «Խետաֆեն», որի կազմում նա հանդես էր գալիս 2007 թվականից:
2011/2012թթ. մրցաշրջանում պաշտպանը 36 հանդիպում է անցկացրել «Խետաֆեի» կազմում:

2003-2009թթ. Դիասն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 12 խաղի եւ դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում