17:28  ,  16 հունիսի, 2012

Ֆեդերերը եզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Գերմանիայի Գալ քաղաքում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում շվեյցարացին առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Յուժնիի նկատմամբ: 56 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:1, 6:4 հաշվով:

Եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի գերմանացիներ Ֆիլիպ Կոլշրայբեր – Տոմի Հաս զույգի հաղթողը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 840 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով