Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում օգոստոսի 25-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը հաջող է ստացվել Հայաստանի ըմբիշների համար:
54 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 58 կգ քաշային Էդգար Թամազյանը եւ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Մինասյանը եւ Թամազյանը պարտվել են միայն կիսաեզրափակիչում, իսկ Ամոյանն անհաջող է մեկնարկել որակավորման փուլում, սակայն հետագայում ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավություն եւ օգտվել է դրանից:
Գագիկ Խաչատրյանի գլխավորած թիմի կազմում Սարաեւոյում օգոստոսի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում