Հայ պատանի ըմբիշները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնության առաջին օրը

01:28   26 օգոստոսի, 2015

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում օգոստոսի 25-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը հաջող է ստացվել Հայաստանի ըմբիշների  համար:

54 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 58 կգ քաշային Էդգար Թամազյանը եւ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Մինասյանը եւ Թամազյանը պարտվել են միայն կիսաեզրափակիչում, իսկ Ամոյանն անհաջող է մեկնարկել որակավորման փուլում, սակայն հետագայում ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավություն եւ օգտվել է դրանից:

Գագիկ Խաչատրյանի գլխավորած թիմի կազմում Սարաեւոյում օգոստոսի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։