14:29  ,  25 օգոստոսի, 2015

Սուրեն Մկրտչյանը՝ «Տորպեդոյի» գլխավոր տնօրեն

«Կուբան» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախկին անդամ Սուրեն Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր տնօրեն:

«Ես հաճույքով ընդունեցի Արմավիրի «Տորպեդոյի» բաժնետերերի առաջարկը: Այս թիմն իմ հարազատ քաղաքից ու երկրամասից է: Այդ պատճառով ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է սկսել աշխատանքը մեր ակումբում: Ես կցանկանայի, որ Արմավիրը հպարտանար իր թիմով, իսկ յուրաքանչյուր հանդիպումը դառնար տոն քաղաքի բնակիչների համար»,- Սուրեն Մկրտչյանի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» կայքը:

Արմավիրի թիմն առաջին անգամ հանդես է գալիս Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում: Թիմի գլխավոր մարզիչն է Վալերի Կարպինը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում