Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եւ զբաղեցնում է 88-րդ տեղը։ 87-րդ տեղում Սուդանն է, 88-րդ տեղում՝ Անգոլան։
Համաշխարհային դասակարգումը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, երկրորդ տեղ է բարձրացել Բելգիան, երրորդը աշխարհի չեմպիոն Գերմանիան է։
Տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը եւ Չիլին։ Հաջորդ տեղերում են Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում