Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Լեւոն Մանուկյանը: Երեւանցի ծանրորդը պոկեց 111 կգ եւ հրեց 142 կիլոգրամ ու երկամարտի 253 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Շատ հաջող էր սկսել մրցելույթը էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը եւ պոկում վարժությունից հետո 114 կգ արդյունքով գլխավորում էր աղյուսակը, սակայն հրում վարժությունում ձախողեց բոլոր մոտեցումները եւ մնաց առանց մեդալի, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը:
Մինչեւ 15 տարեկան 63 կգ քաշային աղջիկների պայքարին մասնակցեց Երեւանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը: Նա երկամարտի 145 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում