22:42  ,  4 օգոստոսի, 2015

Յուրա Մովսիսյանի եւ Էդգար Մանուչարյանի գոլերը՝ լավագույն եռյակում

Championat.com-ն առանձնացրել է Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի լավագույն հինգ գոլերը։

Առաջին տեղում Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլն է, երրորդ տեղում՝ «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի գոլն է։

Մովսիսյանը հաղթական գնդակ է խփել «Ռուբինին»՝ 1։0։ Մանուչարյանի գոլը թույլ է տվել «Ուրալին» չպարտվել «Մորվովիային»՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում