Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյան հավակնում է հուլիսի արդյունքներով, աշխարհի լավագույն թենիսիստուհում կոչմանը։ Քվեարկությունը մեկնարկել է WTA-ի պաշտոնական կայքում։ Մյուս հավակնորդներն են սլովակ Աննա Շմիդլովան, ավստրալացի Սամանտա Ստոսուրը եւ շվեդ Յուհանա Լարսոնը։
20-ամյա Մարգարիտա Գասպարյանը Բաքվում նվաճեց առաջին տիտղոսը WTA մրցաշարերում։ Նա լավագույնն էր նաեւ զուգախաղում՝ ընկերակցելով ռուսաստանցի Ալեքսանդրա Պանովային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում