Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպել է թիմի երկրպագուների հետ։ Զրույցի ժամանակ գերմանացի մասնագետը հիացական խոսքեր է ասել «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանի նման խաղացողին մարզելը երազանք է»,- Տուխելի խոսքը մեջբերում է լրագրող Քրիստին Մարկոֆը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Բորուսիան» նվազագույն հաշվով առավելության է հասել ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ։ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում