21:02  ,  2 օգոստոսի, 2015

Արտյոմ Սիմոնյանի առաջին գոլը՝ «Ցյուրիխի» գլխավոր թիմում

Ֆուտբոլի Շվեյցարիայի առաջնության երրորդ տուրում «Ցյուրիխն» ընդունել է «Գրասհոպերսին» եւ պարտվել է 2:3 հաշվով: «Ցյուրիխի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, որն առաջին գնդակն է խփել շվեյցարական ակումբի գլխավոր թիմում:

«Ցյուրիխը» 2 միավորով նախավերջին տեղում է: Առաջատարը «Բազելն» է, որը երեք հաղթանակ է տարել:

Շվեյցարիայի առաջնություն, երրորդ տուր

«Ցյուրիխ» - «Գրասհոպերս»՝ 2:3

Սիմոնյան, 34, Բուֆ, 60 – Տարաշայ, 8, 42, Կամբերի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում