Դորտմունդի «Բորուսիան» ու հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երկարաձգել են պայմանագիրը։ Գաբոնցի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։
«Ես ուրախ եմ, որ ապագաս եւս մի քանի տարի կապված կլինի «Բորուսիայի» հետ»,- ասել է Օբամեյանգը։
26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Անցած մրցաշրջանում Օբամեյանգը Բունդեսլիգայի 33 հանդիպումներում խփել է 16 գնդակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում