18:16  ,  31 հուլիսի, 2015

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Դորտմունդի «Բորուսիան» ու հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երկարաձգել են պայմանագիրը։ Գաբոնցի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։

«Ես ուրախ եմ, որ ապագաս եւս մի քանի տարի կապված կլինի «Բորուսիայի» հետ»,- ասել է Օբամեյանգը։

26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։

Անցած մրցաշրջանում Օբամեյանգը Բունդեսլիգայի 33 հանդիպումներում խփել է 16 գնդակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում