23:26  ,  30 հուլիսի, 2015

Արթուր Եդիգարյանը՝ քննադատության թիրախում

Հայտնի բելառուս լրագրող Ռուսլան Վասիլեւը քննադատել է Մինսկի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանին:

«Ես կարծում եմ, որ անիմաստ է հույս դնել Եդիգարյանի վրա: Նա միայն հիասթափեցրել է: Կարծես՝ տեխնիկապես պատրաստ է եւ խաղադաշտն էլ տեսնում է, բայց սուր փոխանցումներ նրանից սպասել հնարավոր չէ: Փորձում է լրացնել շարժունակությամբ, բայց մշտապես ուշանում է: Փորձում է հարվածներ կատարել, բայց դրանք վտանգավոր չեն: Պաշտպանությանը եւս չի օգնում, ֆիզպատրաստության հետ էլ խնդիրներ ունի: Եվ դրական է, որ նրա տեղը զբաղեցրել է վետերան Կորիտկոն, որը ստանդարտ դիրքերի մշտական իրացնող է»,- Վասիլեւի խոսքը մեջբերում է sportpanorama.by-ը:

28-ամյա ֆուտբոլիստը «Դինամո» է տեղափոխվել այս տարվա մարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում