16:42  ,  29 հուլիսի, 2015

Մարկո Վերատիի Dream Team-ն՝ առանց Ռոնալդուի

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ներկայացրել է հինգ ֆուտբոլիստներից կազմած իր Dream Team-ը։

22-ամյա ֆուտբոլիստն իրենից բացի, ընդգրկել է նաեւ Զլատան Իբրահիմովիչին, Լիոնել Մեսիին, Մաքսվելին եւ Տիագո Մոտային։

Վերատին նշել է, որ դարպասապահ չի ներառել, քանի որ այս թիմը մշտապես կհարձակվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում