10:51  ,  28 հուլիսի, 2015

Վան Գալ. Դե Խեան դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է համարժեք փոխարինել իսպանացի Դավիդ Դե Խեային, որին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:

«Դե Խեան դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ», իսկ մեզ հարկավոր է պատրաստվել նոր մրցաշրջանին եւ արագ արձագանքել իրադրությանը: Կարծում եմ՝ Ռոմերոն կարող է դառնալ թիմի հիմնական դարպասապահ: Ես ճանաչում եմ նրան: Այդ տղան բնավորություն ունի: Վստահ եմ՝ ճիշտ ընտրություն ենք կատարել»,- Վան Գալի խոսքը մեջբերում է skysports-ը:

28-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անվճար: Անցած մրցաշրջանում Ռոմերոն հանդես էր գալիս իտալական «Սամպդորիայում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է անցած ամիս: Նախկինում Ռոմերոն հանդես է եկել արգենտինական «Ռասինգում», հոլանդական «ԱԶ Ալկմարում» եւ «Մոնակոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում