14:28  ,  10 հուլիսի, 2015

Կասիլյասը համաձայնել է ցածր աշխատավարձով հանդես գալ «Պորտուում»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնել է «Պորտուի» եւ Արքայական ակումբի պայմաններին եւ կարիերան կշարունակի Պորտուգալիայի առաջնությունում, հաղորդում է Marca-ն։

Կասիլյասը հրաժարվել է «Ռեալի» հետ պայմանագրով իրեն հասանելիք գումարից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը։ Այդ ընթացքում Կասիլյասը պետք է ստանար 25 միլիոն եվրո՝ հարկերը չհանած։ 

Առաջիկա ժամերին դարպասապահը պետք է պայմանագիր կնքի պորտուգալական ակումբի հետ, իսկ «Ռեալին» եւ երկրպագուներին հրաժեշտ կտա հուլիսի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English