21:23  ,  7 հուլիսի, 2015

Մատեո Դարմիանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է իտալական «Տորինոյի» պայմաններին եւ կիրականացնի Իտալիայի հավաքականի պաշտպան Մատեո Դարմիանի տրանսֆերը, հաղորդում է skysports-ը։

Անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն եվրո եւ կկնքի չորս տարվա պայմանագիր, որի կետերն արդեն համաձայնեցվել են։ «Տորինոն» մերժել էր 12 միլիոն եվրոյի նախնական առաջարկը։

Անցած մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, 28 անգամ եղել է «Տորինոյի» մեկնարկային կազմում եւ կատարել է երկու արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում