Չիլիի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում տհաճ միջադեպ է տեղի ունեցել տրիբունայում:
Չիլիացի ֆանատներն առաջին խաղակեսի ժամանակ տրիբունայում ճանաչել են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հորն ու եղբորը, որոնց հասցեին արել են վիրավորական արտահայտություններ եւ թքել են նրանց ուղղությամբ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ գործը քիչ է մնացել հասնի բռունցքներին: Այդ իրավիճակին միջամտել է Չիլիում Արգենտինայի դեսպան Խինես Գոնսալեսը, ով Մեսիի հարազատներին տեղափոխել է այլ տեղեր, փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ամերիկայի գավաթակիր, իսկ արգենտինացիներն այդ տիտղոսին արժանացել են 14 անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում