21:21  ,  1 հուլիսի, 2015

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»

Միլանի «Ինտերը» հայտարարել է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ժոաո Միրանդայի տեղափոխության մասին։ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը Միլանում բուժզննում անցնելուց հետո պայմանագիր է կնքել իտալակական ակումբի հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով Միրանդայի տրանսֆերի համար «Ինտերը» վճարել է 15 միլիոն եվրո։ Միրանդան 2011-ին է «Սան Պաուլուից» տեղափոխվել «Աթլետիկո», որի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող։ 117 խաղում նա խփել է 13 գնդակ։ Միրանդան 21 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում