20:19  ,  30 հունիսի, 2015

Ռուսաստանի առաջնությունը կմեկնարկի «Սպարտակ» - «Ուֆա» խաղով

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 17-ին «Սպարտակ» - «Ուֆա» հանդիպումով։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Առաջին տուրում կխաղան հետեւյալ զույգերը. ԲԿՄԱ - «Ռուբին» (18 հուլիսի, 19։30), «Ռոստով» - «Թերեկ» (18 հուլիս, 22։00), «Անժի» - «Կռիլյա Սովետով» (19 հուլիսի, 22։00), «Զենիթ» - «Դինամո» (19 հուլիսի, 14։30), «Մորդովիա» - «Լոկոմոտիվ» (19 հուլիսի, 19։00), «Ամկար» - «Կրասնոդար» (20 հուլիսի, 18։00 կամ 20։00), «Կուբան» - «Ուրալ» (20 հուլիսի, 21։00)։

Առաջնությունը պետք է ավարտվի մինչեւ 2016թ. մայիսի 15-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում