11:10  ,  30 հունիսի, 2015

Ռոնալդինյո. Շուտով կլինեմ Թուրքիայում

A video posted by ÜMİT AKBULUT (@umit_akbulut) on

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն տեսաուղերձով հայտնել է Թուրքիա մեկնելու մասին: Ավելի վաղ թուրքական «Անթալյասպորի» նախագահը հայտնել էր, որ ակումբը պայմանագիր է կնքել 35-ամյա բրազիլացու ու կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ի հետ:

«Բարեւ բոլորին: Շուտով ձեր հետ կինեմ Թուրքիայում»,- ասել է Ռոնալդինյոն:

Հիշեցնենք, որ վերջերս բրազիլացի հարձակվողը հեռացել էր մեքսիկական «Կերետարոյից», որի կազմում նա հանդես էր գալիս 2014թ. սեպտեմբերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում