09:33  ,  30 հունիսի, 2015

Պաշտոնական. Գուս Հիդինկը հեռացվեց Հոլանդիայի հավաքականից

Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հոլանդացի 68-ամյա մասնագետն ազգային թիմը գլխավորել էր 2014-ի օգոստոսին եւ պետք է հոլանդացիներին դուրս բերեր Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ փուլ: Նա հեռացվել է անբավարար արդյունքների պատճառով:

Գուս Հիդինկին կփոխարինի նրա օգնական Դանի Բլինդը, ով Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորեր Եվրո-2016-ից հետո: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրից հետո հոլանդացիներն ունեն 10 միավոր եւ A խմբում զբաղեցնում են երրորդ տեղը: Խմբի առաջատար Իսլանդիան հավաքել է 15 միավոր, իսկ Չեխիան՝ 13:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում