Թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում համաշխարհային դասակարգման առաջատար Սերենա Ուիլյամսը հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ: Ամերիկացի թենիսիստը հաղթեց երկու սեթում՝ 6:4, 6:1:
Առաջին սեթի սկզբնամասում Գասպարյանին նույնիսկ հաջողվեց հաղթել իր եւ մրցակցի մատուցումներում, սակայն Սերենան շատ արագ շտկեց իրավիճակը:
Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Տիմյա Բաբոշը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում