17:20  ,  29 հունիսի, 2015

Պաշտոնական․ «Շտուտգարտը» ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահին

«Շտուտգարտը» պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակին ձեռք բերելու մասին։

Ավստրալիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ։ Տրանսֆերի ֆինանսական կողմը հայտնի չէ։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լանգերակը մասնակցել է 9 խաղի։ Նա 2010-ից էր հանդես գալիս «Բորուսիայում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում