22:40  ,  24 հունիսի, 2015

Norway Chess 2015. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Նորվեգական Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին: Հայաստանի հավաքականի առաջատարն իր պարտությունն ընդունեց 40-րդ քայլում:

8-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3 միավոր եւ ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Հունիսի 25-ին կայանալիք 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմցրի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Norway Chess 20158-րդ տուր 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)՝ 1:0

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս