Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում:
64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին: Քառորդ եզրափակիչում ուկրաինացին հունիսի 23-ին կհանդիպի շվեդ Կլարենս Գոյերամին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային մենամարտում հաղթել էր հունգարացի Նանդոր Ցոկային եւ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հունիսի 23-ին կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:
Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի