20:55  ,  15 հունիսի, 2015

Եվրո-2016. Հրայր Մկոյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Ռուսական Sport-express-ը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրի խոհրդանշական հավաքականում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանին՝ գրելով. «Պորտուգալիայի դեմ խաղում Մկոյանը հայտնվեց ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Եթե դարպասապահը փոխանցում է կատարում մրցակցին, ապա պետք է օգտվել։ Մկոյանը նաեւ վնասազերծում էր Մոուտինյուին։ Մկոյանի ազգանունը պորտուգալացի մեկնաբանները տխրությամբ արտասանում էին ավելի հաճախ, քան նրա մրցակցինը»։

Հիշեցնենք, որ Հրայր Մկոյանը դարձավ Հայաստանի հավաքականի երկրորդ գոլի հեղինակը։ Փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսի հարվածից հետո Մկոյանն առաջինը հասավ դարպասապահ Ռուի Պատրիսիուի հետ մղած գնդակին եւ գրավեց դարպասը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պորտուգալացիներին պարտվեց 2։3 հաշվով։

Եվրո-2016. 6-րդ տուրի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)։

Պաշտպաններ. Էշլի Ուիլյամս (Ուելս),  Կորնել Սալատա (Սլովակիա), Մաքսիմ Բորդաչեւ (Բելառուս), Հրայր Մկոյան (Հայաստան)։

Կիսապաշտպաններ. Ջեք Ուիլշիր (Անգլիա), Ջոնաթան Ուոլթերս (Իռլանդիա), Աարոն Գունարսոն (Իսլանդիա)։

Հարձակվող. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Գարեթ Բեյլ (Ուելս), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով