Ռուսաստանի Սպորտի պետական մարզական թանգարանի շենքում կայացել «Ֆորվարդ» մարզական ապրանքանիշի աշուն-ձմեռ (2015/16) եւ ամառ (2015) հավաքածուների շնորհանդեսը, Մոսկվայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Ֆորվարդն» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի օլիմպիական հավաքականների գլխավոր հովանավորն է: Ընկերության արտ-տնօրեն Կարինե Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը ընկերության լավագույն գործընկերներից Է:
«Արդեն տեւական ժամանակ համագործակցում ենք հայկական կողմի հետ: Հայ մարզիկները «Ֆորվարդի» համազգեստով հանդես են եկել Օլիմպիական խաղերում: Համագործակցել ենք նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբի հետ, Երեւանում ունենք մասնաճյուղ»:
Ինչ վերաբերում է «Ֆորվարդ» ընկերության՝ Հայաստանի հետ հետագա համագործակցությանը, Ղազարյանը փակագծերը բացել չցանկացավ:
«Մենք շատ լավ հարաբերությունների ունենք մեր հայաստանյան գործընկերների հետ, սակայն չեմ ցանկանում նոր համագործակցությունների փակագծերը բացել»,- ասաց Ղազարյանը:
Շուշանիկ Հակոբյան՝ Մոսկվայից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում