Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների միջեւ երկրորդ ընկերական խաղում հաղթեցին տանտերերը՝ 1:0: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի միակ գոլը խփեց Երեւանի «Բանանցի» հարձակվող Էդգար Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի Մ-19 թիմերի Երեւանում հանդիպել էին նաեւ մայիսի 26-ին, երբ գրանցվել էր 0:0 հաշիվը:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում