00:50  ,  27 մայիսի, 2015

Բեյլը որոշել է մնալ «Ռեալում»

Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ իր ապագան կապում է Մադրիդի «Ռեալի» հետ:

«Մրցաշրջանի վերջնամասը չստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք: Միշտ ցանկանում ենք նվաճել տիտղոսներ: Ամռանը ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի հաջորդ մրցաշրջանում վերադառնանք ավելի ուժեղ:

Կարլո Անչելոտիին շնորհակալ եմ այս 2 տարիների համար: Մեծագույն մարդ եւ մարզիչ: Նրան լավագույնն եմ մաղթում ապագայում»,- թվիթերյան էջում գրել է Բեյլը:

Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: «Ռեալը» նրան 85 միլիոն ֆունտ ստերլինգով է գնել «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում