13:17  ,  26 մայիսի, 2015

ՊՍԺ-ն կփորձի «Ալ Սադից» վարձակալել Չավիին

Կատալոնական «Բարսելոնայի» 35-ամյա ավագ Չավի Հերնանդեսը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:

Le Parisien-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մեկ տարով վարձակալել Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին, ով այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է քաթարյան «Ալ Սադ»: Այդ կերպ Ֆրանսիայի չեմպիոնը կկարողանա շրջանցել նաեւ ֆինանսական «Ֆեյր փլեյը»: Գործարքին կարող է նպաստել նաեւ այն փաստը, որ «Ալ Սադի» նախագահը ՊՍԺ-ի ղեկավարներից Համիդ Ալ Տաինի հարազատ եղբայրն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում