18:44  ,  25 մայիսի, 2015

Ալվես. «Բարսելոնայում» չեն գնահատում ինձ

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարիերան: 32-ամյա բրազիլացու խոսքով՝ կատալոնական ակումբում չեն գնահատում իրեն:

«Ապագայիս հարցում դեռ չեմ կողմնորոշվել: «Բարսելոնայի» հետ պայմանագիրս ավարտվում է հունիսի 30-ին, եւ քանի որ հարգում եմ թիմակիցներիս, մտածում եմ միայն առաջիկա եզրափակիչների մասին: Որոշեցի խոսել, քանի որ շատ էի կարդում իմ մասին սխալ լուրեր: Ասում են, որ միայն փողի մասին եմ մտածում: Դա ճիշտ չէ, ինձ համար միայն կարեւոր է, թե ով է ինձ գնահատում: Պայմանագրիս ժամկետը լրանում է եւ զգում եմ, որ այստեղ ինձ այլեւս չեն գնահատում: Եթե այս իրավիճակը շարունակվի, պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Շանտաժի չեմ ենթարկում ակումբին, պարզապես պաշտպանում եմ ինձ»,- Ալվեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը 2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ: Նա գայթակղիչ առաջարկ ունի ֆրանսիական ՊՍԺ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում