17:05  ,  25 մայիսի, 2015

Արաս Օզբիլիսը վնասվածքից հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Օզբիլիսը ծնկի ծանր վնասվածքից հետո այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվել էր «Սպարտակի» կազմում, սակայն չմասնակցեց «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրի խաղին: «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից եւ այս տարի այլեւս չի օգնելու մոսկովյան ակումբին:

Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով