12:49  ,  24 մայիսի, 2015

«Յուվենտուսի» չեմպիոնական գավաթն ու Մորատայի եւ Բրիտոսի բախումը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսն» A Սերիայի նախավերջին տուրում «Նապոլիի» նկատմամբ հաղթանակից հետո ստացել է չեմպիոնական գավաթը:

Թուրինում կայացած խաղի վերջնամասում «Նապոլիի» ուրուգվայցի պաշտպան Միգել Բրիտոսը գլխով հարվածել է տանտերերի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի դեմքին եւ անմիջապես հեռացվել է խաղադաշտից: 

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում դարձել էր նաեւ Իտալիայի գավաթակիր, իսկ հունիսի 6-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու է կատալոնական «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում