23:52  ,  22 մայիսի, 2015

«Բարսելոնան» 50 միլիոն ֆունտ կառաջարկի «Արսենալի» կիսապաշտպանի համար

«Բարսելոնան» ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսիին եւ պատրաստ է առաջարկել 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է mirror-ը:

24-ամյա ֆուտբոլիստը դեռ չորս տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ: Խոչընդոտ կարող է լինել նաեւ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դիրքորոշումը: Նա ցանկություն չունի կորցնել արժեքավոր ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում