18:47  ,  22 մայիսի, 2015

Դավիդ Լուիս. Նախկին ընկերուհիներիս հետ սեքս ունեցել եմ

Մարդիկ սխալ են հասկացել, ես սեքս ունեցել եմ նախկին ընկերուհիներիս հետ, ասել է ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Դավիդ Լուիսը:

Անցած շաբաթ մկրտված ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մինչեւ ամուսնանալը սեքսով չի զբաղվի:

«Մարդիկ ամեն տեղ ինձ այդ մասին են հարցնում: Ես իմ կյանքում էլի եմ ընկերուհիներ ունեցել, որոնց հետ սեքսով զբաղվել եմ: Լրատվամիջոցներում ոմանք չեն հարգում մարդկանց: Իսկ ես հանգիստ կարող եմ գլուխս դնել բարձին եւ քնել, քանի որ հարգում եմ բոլորին»,- Լուիսի խոսքը մեջբերում է mirror-ը:

Դավիդ Լուիսն արդեն մի քանի տարի ընկերություն է անում պորտուգալացի ուսանողուհի Սառա Մադեյրայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում